«Մենք պիտի պատրաստ լինենք պատերազմի». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գերմանական «Bild am Sonntag» լրատվական կայքի հետ հարցազրույցում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռյուտեն նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքների վրա. և դա կանխելու համար անհրաժեշտ է ավելի շատ գումար, ավելի շատ զենք ու զինամթերք տրամադրել դաշինքի անդամ երկրներին։
«ԱՄՆ-ից մինչև Թուրքիա՝ ողջ ՆԱՏՕ-ի տարածքներում մեզ անհրաժեշտ է հավելյալ հոսքագծեր, լրացուցիչ հերթափոխեր, ավելի շատ զինամթերք, ավելի շատ «Leopard 2» տանկեր ու «F-35» կործանիչներ։ Այդ ժամանակ մեզ վրա հարձակվելու համարձակություն չի ունենա»,- հայտարարել է Ռյուտեն։
Ի հավելում վերոնշյալի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ առաջիկա ամիսներին կքննարկվի մի շարք եվրոպական երկրներում ռազմական ծախսերի ավելացման հարցը։
Ավելացնել նոր մեկնաբանություն