Submitted by H.Aslanyan on
Զենք

Միլիարդավոր դոլարների զենք վաճառելուց բացի` էլ ո՞նց են պատերազմի ելքի վրա ազդում. ինչ զենքեր է վաճառել ՌԴ-ն Ադրբեջանին

Ռոբերտ Անանյանի գրառումը. «Փաստերն անխոցելի են պրոպագանդայի դեմ։ Այս ցանկը տվեք բոլոր նրանց, ովքեր կպնդեն, թե Ռուսաստանը 2020-ի մեր պարտության մեջ դեր չի ունեցել։ Միլիարդավոր դոլարների զենք վաճառելուց բացի էլ ո՞նց են պատերազմի ելքի վրա ազդում։ 2011 - 2020 թվականներին Ադրբեջանի ռազմական արսենալի 67%-ը Ռուսաստանի և Բելառուսի վաճառած զենքն է, ՌԴ-ի բաժինը 60%-ից ավելի է եղել։

ՑԱՆԿ: Ռուսական այս զենքերից մահացել են հազարավոր հայ զինծառայողներ։ Հայաստանի «դաշնակից» Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել միլիարդավոր դոլարների արժեքով այս զինատեսակները՝ աջակցելով պատերազմում հայկական կողմի դաժան պարտությանը։ Ռուսական զենքի այս զինապահեստը Ադրբեջանը կիրառել է Արցախի և Հայաստանի դեմ 4-օրյա, 44-օրյա պատերազմներում, սահմանային 100-ավոր միջադեպերի ժամանակ։ Քաղաքական պատճառներին հիմա չեմ անդրադառնա։ 

Հայ հանրությունը պետք է իմանա, թե տասնամյակներով ում է վստահել և վստահում իր անվտանգությունը։ Մեր «դաշնակիցներ» Ռուսաստանը և Բելառուսը 2011-2020-ին Ադրբեջանին մատակարարել են նրա զինապահեստի 67%-ը։ Եվ Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ի անդա՞մ է, կամ հիմնավորումներ է փնտրում, թե ինչպե՞ս դուրս գալ։ 

Ռուսաստանի ռազմական մատակարարումները Ադրբեջանին՝ 2007 թվականից մինչև 2018 թվականը։

- 62 միավոր T-72M1 տանկեր, մատակարարված՝ 2007-ին

- 70 միավոր BTR 80A զրահափոխադրիչներ, մատակարարված՝ 2007-2010-ին

- 100 միավոր Kornet հակատանկային հրթիռներ, մատակարարված՝  2009-2010-ին

 - 18 միավոր 2S19 MSTA-S 152mm ինքնագնաց հրետանի, մատակարարված՝ 2012-2014-ին

- 24 միավոր Mi-35M մարտական ուղղաթիռներ (գործարքի գինը` 360 մլն դոլար), մատակարարված՝ 2011-2014-ին

- 66 միավոր Mi-8MT / Mi-17 տրանսպորտային ուղղաթիռներ, մատակարարված՝ 2010-2015-ին

- 2 միավոր S-300 PMU2 Favorit զենիթահրթիռային համալիրներ (գործարքի գինը՝ 300 մլն դոլար), մատակարարված 2011-ին  

- 200 միավոր 48N6 երկիր-օդ հրթիռներ (օգտագործվում է S-300 PMU-2 զենիթահրթիռային համալիրի համար), մատակարարված՝ 2011-ին

-  18 միավոր 2S31 Vena ինքնագնաց ականանետներ, մատակարարված՝ 2012-2014-ին

- 118 միավոր BMP-3 հետևակի մարտական մեքենաներ, մատակարարված՝ 2013-2015-ին

- 1000 միավոր Bastion հակատանկային հրթիռներ (օգտագործվում է BMP-3 հետևակի մարտական մեքենայի համար), մատակարարված՝ 2013-2015-ին 

- 18 միավոր Սմերչ BM-9A52 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մատակարարված՝ 2012-2014-ին

- 1000 միավոր Իգլա-Ս շարժական ՀՕՊ համակարգեր (գործարքը ներառել է նաև 200 գործարկիչներ), մատակարարված՝ 2012-2013-ին

- 100 միավոր T-90 S տանկեր, մատակարարված՝ 2013-2015-ին

- 36 միավոր TOS-1 Солнцепёк համազարկային կրակի ծանր հրանետային համակարգեր, մատակարարված՝ 2013-2017-ին

- 100 միավոր 9M317 երկիր-օդ հրթիռներ, (օգտագործվում են Բելառուսից գնված Buk-MB հրթիռային համակարգից կրակելու համար),  մատակարարված՝ 2013-2014-ին

 - 100 միավոր 9M38 / SA-11 երկիր-օդ հրթիռներ, (օգտագործվում են Բելառուսից գնված Buk-MB հրթիռային համակարգից կրակելու համար),  մատակարարված՝ 2013-2014-ին

- 76 միավոր BTR 82A զրահափոխադրիչներ, մատակարարված՝ 2017-2018-ին

- 24 միավոր Khrizantema կործանիչ տանկեր, մատակարարված՝ 2017-2018-ին

- 800 միավոր Khrizantema հակատանկային հրթիռ, (օգտագործվել է 24 հատ Khrizantema կործանիչ տանկի համար), մատակարարված՝ 2017-2018-ին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մյուս դաշնակից Բելառուսի ռազմական վաճառքներն Ադրբեջանին։ 

- 60 միավոր T-72 M1 տանկեր, մատակարարված՝ 2005-2006-ին

- 12 միավոր 2S7 Pion 203mm ինքնագնաց հրետանի, մատակարարված՝ 2008-2009-ին

- 30 միավոր D-30 122mm - քարշակով հրետանի, մատակարարված՝ 2010-ին

- 11 միավոր Su-25 ցամաքային հարձակման օդանավ, մատակարարված՝ 2009-2012-ին

- 93 միավոր T-72 M1 տանկ, մատակարարված՝ 2011-2012-ին

 - 2 միավոր Buk-1M հրթիռային համակարգ, մատակարարված՝ 2013-2014-ին, 

 - 26 միավոր 2A36 Giatsint-B 152mm քարշակավոր հրետանի, մատակարարված՝ 2017-ին

- 6 միավոր Polonez համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մատակարարված՝ 2018-ին

 - 300 միավոր A200 կառավարվող հրթիռներ, (օգտագործվում է Polonez-ի համար), մատակարարված՝ 2018-ին

Այս տվյալները կարող են դեռ ամբողջական ծավալը չարտացոլել։ Ռուսաստանը և Ադրբեջանը կարող էին զենքի առևտրի զգալի ծավալ թաքցնել, հասանելի չդարձնել հետաքրքրված միջազգային կազմակերպություններին, պետություններին»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
Թրամփը մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով
Պատ
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
Վարդան
Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, հզոր պետություն, ինչն իրականում ուռճացված քարոզչական փուչիկ է․ իրանագետ
Տիգրան
Ադրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և Բաքվում նաև այս հարցում նահանջ չի կատարվել․ Աբրահամյան
Գագաթ
Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին
Ուկրաինան
Ուկրաինան կորցրել է F-16 կործանիչ
Էրդողան
Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանն է վճարում Իսրայելի գործողությունների գինը․ Էրդողան
Թրամփ
Իսրայելը չի հարվածի Իրանին սեփական նախաձեռնությամբ՝ առանց Վաշինգտոնի խնդրանքի. Նեթանյահու
Թրամփ
Մենք շատ ուժեղ ենք հարվածելու Իրանին, քանի որ մեր հերթն է հարվածելու․ Թրամփ
Օկուպացված
Օկուպացված Արցախում հրդեհներ են. կրակը տարածվում է բնակավայրերի մերձակայքում
Նավ
Թուրքիան Կիպրոսին մեղադրում է իր սահմանները խախտելու մեջ
Ջալալ
Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին
Դրոշ
Բաքվում հայ ըմբիշի պատվին բարձրացվել է Հայաստանի եռագույնը
Զելենսկի
Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Թրամփի հետ հանդիպումից
Արայիկ
Բաքվում ավարտվել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները
Թրամփ
Սա Թրամփի հետ ունեցած իմ լավագույն հանդիպումներից մեկն էր. Նեթանյահու
Իհպկ
ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային
Լուդաթյան
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին
Զելենսկի
Զելենսկին ժամանել է ԱՄՆ․ նախատեսվում է Թրամփի հետ հանդիպում
Կարդ
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
Արարատ
«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին
Համաս
Al Arabiya․ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում փուլային զինաթափմանը
Պուտին
Москва слезам не верит. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով. քաղաքագետ
Էնդի
Լոնդոնը պատրաստ է բազմազգ ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Ցախալ
ՑԱԽԱԼ-ը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարին սպանելու մասին
Հորմուզ
Իրանը և Օմանը փորձում են պայմանավորվել Հորմուզով նավագնացության վերսկսման շուրջ
Թրամփ
ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ
Զախարովա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը․ Զախարովա
Պուտին
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել