Մոսկվան կդիտարկի Ուկրաինայի վերաբերյալ իրական առաջարկներ և չի կենտրոնանա հրապարակային խաղերի վրա. Լավրով
Մոսկվան կդիտարկի Ուկրաինայի վերաբերյալ իրական առաջարկներ և հույսը չի դնի հրապարակային խաղերի վրա: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, լրագրողներին այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Նա ասել է, որ լրատվամիջոցները կտեղեկացվեն ԱՄԷ-ում Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին, երբ ամեն ինչ պարզ լինի։
«Ուկրաինայի հարցով բանակցությունների քաղաքական հարցերը ձևակերպել է Վլադիմիր Պուտինը, և դրանք ուժի մեջ են մնում»։
Լավրովը նաև նշել է, որ ռուս բանակցողները կշարունակեն շփվել ցանկացած ձևաչափով։
Ավելացնել նոր մեկնաբանություն