ՆԱՏՕ ՌԴ

ՆԱՏՕ-ՌԴ հիբրիդային հակամարտություն և հնարավոր սրացման սցենարների մասին

Genesis Armenia ուղեղային կետրոն/հիմնադրամը հրապարակել է Գևորգ Գալթակյանի հոդվածը, որում  անդրադարձ է կատարվում Ուկրաինայում առկա ռազմաքաղաքական ճգնաժամի հնարավոր սրացման և ՆԱՏՕ-ՌԴ փոխհարաբերությունների լուծելի և անլուծելի խնդիրներին: Քննության են առնվում հատկապես ԴՈՆԱԼԴ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հռետորաբանությունները:

Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունը շարունակում է մնալ համաշխարհային ռազմաքաղաքական ճգնաժամի ամենաթեժ օջախը. ըստ ԱՄՆ ընտրված նախագահ Դ. Թրամփի` երկուստեք զոհերի թիվը հատել է 1 միլիոնի շեմը: Թրամփը հայտնի է բաղձալին իրականի տեղ դնելու (wishful thinking) և հաճախ չարդարացված լավատեսությամբ և հավաստիացնում է ԱՄՆ հասարակությանն ու միջազգային հանրությանը, որ կարողանալու է խոսել Վ.Պուտինի ու Վ.Զելենսկիի հետ ու կանգնեցնել պատերազմը:

Հաշվի առնելով այն, որ Դ. Թրամփը նախագահ է ընտրվել այդ թվում այն խոստման համար, որ հնարավորինս սեղմ ժամկետում կանգնեցնելու է Ուկրաինայի պատերազմը՝ նրա հռետորաբանությունը հարկավոր է դիտարկել հենց այս խոստման համատեքստում, ընդ որում 16.12.2024թ. մամուլի ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարել է. «Եթե նախագահ Օբաման «կարմիր» գիծ գծած լիներ և դա ինչ-որ բան նշանակեր, ապա Ռուսաստանն այնտեղ չէր էլ լինի, բայց, ի վերջո, ես երբեք էլ չհասկացա, թե ինչո՞ւ Ռուսաստանն այնտեղ (Ուկրաինա) գնաց: Նրանք շատ բան չէին ստանալու այնտեղից, բայց այժմ նրանք ամբողջ ժամանակը ծախսում են Ուկրաինայի վրա, և մենք ցանկանում ենք, որ նրանք կանգ առնեն, և Ուկրաինան կանգ առնի»:

Ի հակառակ սրան՝ Վ. Պուտինը ԱՄՆ-ի գլխավորությամբ «հավաքական Արևմուտքին» մեղադրում է ՌԴ-ին ռազմավարական պարտության մատնելու նպատակի և համաշխարհային գերիշխանությունը պահելուն միտված փորձեր կատարելու համար: Ըստ էության՝ ՌԴ նախագահի և այլ պաշտոնյաների արած հայտարարությունների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՌԴ-ի համար պատերազմի դադարեցումը հնարավոր է միայն իր առաջ դրված խնդիրները լուծելու պարագայում. այստեղ, իհարկե, հենց միայն Ղրիմի պատկանելիության շուրջ առկա են այնպիսի անլուծելի հակասություններ, որ տվյալ հակամարտությունը լավագույն դեպքում հնարավոր է ժամանակավոր սառեցնել, բայց նույնիսկ դա է գրեթե ֆանտաստիկայի ժանրից: Հասկանալի է, որ ԱՄՆ-ն նույնպես չի կարող թույլ տալ Ուկրաինայի հարցում ՌԴ-ի հաջողությունը: Այսինքն՝ հակամարտությունը գնում է թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական և թե՛ օպերատիվ հարթություններում, եթե իհարկե չմտնենք խորհրդավորության դաշտ և ասենք, որ այսպես կոչված «անտեսանելի պատերազմը» թե՛ հետախուզական, թե՛ կիբեր դաշտում գնալով էլ ավելի է «կատարելագործվում»:

Հաշվի առնելով այն, որ ուկրաինայի կողմից բազմաթիվ այլ երկրների զինյալներ են կռվում, իսկ ՌԴ-ի պաշտպանական համակարգում ներգրավված են նաև Հյուսիսային Կորեայից մարտիկներ, կարելի է փաստել, որ ՆԱՏՕ-ՌԴ հակամարտությունը, հիրավամբ, դարձել է «Արևմուտք-Արևելք» ոչ միայն ռազմական, տնտեսական, քաղաքական, կամ նույնիսկ հետախուզական, այլ գոյութենաբանական փիլիսոփայության պայքար՝ և իր մեջ պարունակում է կրոնական, քաղաքակրթական և այլ գաղափարաբանական բաղադրիչներ:

Ընդգծենք նաև, որ Ուկրաինայի ճգնաժամի թեժացումը և Հատուկ ռազմական գործողության մեկնարկն ու ընթացքը ճակատագրական է եղել նաև Արցախի ժողովրդի համար, ուստի, ՀՀ-ն Ուկրաինայի ճգնաժամի հարցում պետք է վարի առավելագույնս ողջամիտ քաղաքականություն և հնարավորինս շուտ դուրս գա «Արևմուտք-Արևելք» աշխարհաքաղաքական հսկաների պայքարի թատերաբեմից: Իսկ ողջամիտ քաղաքականության գաղտնիքը, ըստ իս, թե՛ երկրի ներսում և թե՛ աշխարհում նոր բաժանարար գծեր չդնելու և եղածների շուրջ բոլոր կողմերի հետ իրապես առողջ հաղորդակցություն ապահովելու մեջ է:

Մինչդեռ ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից ուկրաինական կողմին բացահայտ աջակցությունը բազմիցս վրդովմունք է առաջացրել նաև ռուսական մեդիատիրույթում, ինչն էլ իր հերթին ՀՀ-ՌԴ հարաբերությունների ճգնաժամի, թերևս, կարևոր պատճառներից մեկն է: Այնինչ՝ հավասարակշռված և իրապես անկողմնակալ ու արդարամիտ քաղաքականությունն է  ամենապահանջվածը աշխարհում (այլ ոչ թե անհավասարակշիռ զգացմունքայինությունը): Եվ հենց այս արդարամիտ անկողմնակալ դիտորդի իմիտացիան է անում Թուրքիան՝ փորձելով խաղաղասեր միջնորդի դեր ստանձնել նաև Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունում:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

րֆէդաե
Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)
Պուտին
ԵԱՏՄ-ն ձևավորվող բազմաբևեռ աշխարհի անկախ և ինքնաբավ կենտրոններից մեկն է. Պուտին
rdcfu6yy
Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում
իրավական փորձագետ
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
gfhty
Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանի հետ թուղթ ստորագրի՝ առանց սահմանի անվտանգության երաշխավորի, սա մшռազմ է. Հայկ Մամիջանյան
ազր
Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանվել է ռուսական զենիթային հրթիռի պատճառով
ՀՀ վարչապետ
Փաշինյանն ամփոփում է ԵԱՏՄ–ում Հայաստանի նախագահության արդյունքները
Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ
Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ
ՆԱՏՕ ՌԴ
ՆԱՏՕ-ՌԴ հիբրիդային հակամարտություն և հնարավոր սրացման սցենարների մասին
Բեգլարյան
Հայաստանին գերիների հարցով համագործակցության առաջարկը Ադրբեջանի հերթական խայծն է. Բեգլարյան
Տարածաշրջան
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Զախարովա
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
Զախարովա
ՌԴ-ն պատրաստ է տրամադրել համապարփակ աջակցություն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Զախարովայի ամանորյա մաղթանքը
տքֆդե
Կրեմլում ակնկալում են, որ Covid-ը չի խանգարի Փաշինյանին մասնակցել ԵԱՏՄ գագաթնաժողովին տեսակապի միջոցով
Միլլեր
Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանը զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Էրդողան
Քրդերը կա՛մ պետք է վայր դնեն զենքերը, կա՛մ նրանց կթաղեն սիրիական հողերում. Էրդողան
Պուտին
Պետք է պահպանել պատմական ճշմարտությունը․ Պուտին
gyhfd
Անխուսափելիորեն բերելու էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում լինելուն. Կոնջորյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան
Բանակցվել է ԼՂ-ն ՀՀ-ին միացնելու տարբերակ՝ Հայաստանի սուվերեն տարածք Մեղրիի հաշվին․ Վահագն Ալեքսանյան
թազ
Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները
Սիրիա
Սիրիայում զինված խմբավորումները համաձայնել են միանալ պաշտպանության նախարարությանը
Օսկանյան
Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Վարդան Օսկանյան
ճեըտ
Ուկրաինայում հակամարտությունը կավարտվի 2025-ին․ Օրբան
ՀՀԻԻՀՀ
Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել այս երկրների տնտեսական զարգացման համար
բ
Ադրբեջանցի բլոգերը դիմել է Ֆրանսիայի արդարադատության նախարարին՝ օգնության խնդրանքով
ԱՄՆ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հիշեցրել է երկրում հարյուրավոր քաղբանտարկյալների մասին
ԱՊՀ
ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն սահմանների կայունությանը և անվտանգությանն առնչվող հարցեր
ՀսԿ
Հյուսիսային Կորեան պատրաստվում է լրացուցիչ զորքեր, սպառազինություն և կամիկաձե դրոններ տեղափոխել Ռուսաստան
Փաշինյան
Գնացեք ձեր թոշակին. Փաշինյանը` նախկին նախագահներին
շոկոլադ
Շոկոլադը՝ պատերազմում. աստվածների սնունդի մարտական ​​ուղին