Ռուսաստանը, առաջ անցնելով Չինաստանից, դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը
ԱՄՆ արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները համատեղ հայտարարություն են արել այն մասին, որ մի քանի երկրների տարածքով Ռուսաստան են արտահանվում պատժամիջոցներով արգելված ապրանքներ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ «Թուրքիան, Հայաստանը, Ուզբեկստանը և Չինաստանն օգտագործվել են՝ Ռուսաստան կամ Բելառուս արգելված ապրանքներ ուղարկելու համար»:
ԱՄՆ կառավարությունն ընկերություններին կոչ է արել զգույշ լինել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում, հակառակ դեպքում մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
Ըստ Վաշինգտոնի՝ պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվել են ձևական ընկերություններ, կեղծանուններ, բեռնափոխադրումների վերաբերյալ ոչ հստակ տվյալներ և այլն:
Նշենք, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո Թուրքիայի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունն աննախադեպ աճ է գրանցել:
2022 թվականին Ռուսաստանի արտահանումը Թուրքիա աճել է ավելի քան 100 տոկոսով, իսկ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան՝ ավելի քան 60 տոկոսով։
Ռուսաստանը, առաջ անցնելով Չինաստանից, դարձել է Թուրքիայի խոշորագույն մատակարարը՝ 58.8 միլիարդ դոլար ցուցանիշով։
Ավելացնել նոր մեկնաբանություն