Submitted by H.Aslanyan on
Սահման

Սահմանագծին Ադրբեջանի վերջին օրերի խախտումները համակարգային և ծրագրված բնույթ են կրում. Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանը վերջին 5-6 օրերին, համակարգային ձևով  խախտում է հրադադարի ռեժիմը ճակատի տարբեր ուղղություններով և փորձում այն վերագրել հայկական կողմին:

ՊՆ արձագանքն այն մասին, թե իրենք հաղորդագրություններ են տալիս միայն «վտանգավոր կրակոցների» ժամանակ, պարզ լեզվով ասած, նշանակում է, որ խախտումներ կան, բայց դրանք անկանոն բնույթ են կրում:

Սահմանագծի այն ուղղությունները, որտեղ այս օրերին Ադրբեջանն ակտիվ է, արձանագրվել է մի օրինաչափություն: Դրանք բոլոր տեղերում արձանագրվում են գրեթե նույն ժամերին և նույն պարբերականությամբ, ինչը ևս  ապացուցում է, որ դրանք համակարգային և ծրագրավորված բնույթի են կրում:

Իշխանությունը սխալ, ես կասեի` նույնիսկ վտանգավոր, դիրք է բռնել` դրանք հաղորդագրություններով չփոխանցելու առումով, որովհետև և´ բանակցային առանձնահատկությունների, և´ հանրության հետ ճիշտ հարաբերությունների կառուցման, և´ օբյեկտիվ իրադրային գնահատականի տեսանկյունից, ճիշտը պաշտոնական տեղեկատվության փոխանցումն է:

Ադրբեջանն այս քայլով տարբեր խնդիրներ է լուծում, որոնցից կառանձնացնեմ 3-ը:

Առաջին`սպառնում է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»:

Երկրորդ` իր պահանջների կատարման նպատակով ճնշում և ահաբեկչության մեթոդներ գործադրում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վրա, դրանով իսկ փորձելով ազդել ողջ հասարակության վրա:

Երրորդ` թշնամու անկանոն կրակահերթերին չարձագանքելը իր մեջ ռիսկեր է պարունակում` բացասական ազդեցություն թողնելու զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա:

ՊՆ-ն իր չարձագանքելն անուղղակի հիմնավորում է` «սադրանքի առիթ» չտալու հանգամանքով, ինչի հետ համաձայն չեմ, որովհետև եթե Ադրբեջանը նպատակ դնի սրելու իրադրությունը և սադրանքների գնալ, ապա նա անպայման առիթը կգտնի»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը