Իրանը և «Հիզբոլլահը» Ալժիրի օգնությամբ խաթարում են Մարոկկոյի կայունությունը

Իրանը և «Հիզբոլլահը» Ալժիրի օգնությամբ խաթարում են Մարոկկոյի կայունությունը

Իրանը և «Հիզբոլլահը» Ալժիրի օգնությամբ խաթարում են Մարոկկոյի կայունությունը

Մարոկկոյի ազգային տարածքի մոնիտորինգի գլխավոր վարչությանը կից դատական հետազոտությունների կենտրոնական գրասենյակի տնօրեն Հաբուբ ալ-Շարկաուին իսրայելական «i24NEWS» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի և Պոլիսարիոյի միջև նոր ռազմական կապեր կան։

Ալ-Շարկաուին բացատրել է, որ «2017 թվականից ի վեր Իրանից և «Հիզբոլլահից» Ալժիրի օգնությամբ եկող իրական վտանգ կա Մարոկկոյի դեմ: Իրանն աջակցում է Պոլիսարիոյի ճակատին «Հիզբոլլահի» միջոցով և Ալժիրի օգնությամբ:

«Մի կողմից՝ Իրանի և «Հիզբոլլահի» մերձեցումը, մյուս կողմից՝ Պոլիսարիոյի և Ալժիրի միջև զարգացող կապը: Այս մերձեցումը սպառնում է Մարոկկոյի կայունությանը և անվտանգությանը, և «Պոլիսարիո» աշխարհազորը մարզվում է «Հիզբոլլահի» կադրերի ու «Հեղափոխության պահապանների» կողմից «Հիզբոլլահի» հետ՝ Ալժիրի օգնությամբ»,- նշել է նա։

Ըստ գրասենյակի տնօրենի՝ պետք է ակտիվացնել երկրների միջև տեղեկատվության համակարգումը և փոխանակումը, քանի որ Աբրահամի համաձայնագիրը հնարավորություն է տվել ամրապնդելու ռազմավարական և անվտանգության հարաբերությունները տեղեկատվության և փորձագիտական փոխանակման միջոցով․ համաձայնագիրը նախատեսված էր խաղաղության և անվտանգության հասնելու ու Իրանի և «Հիզբոլլահի» էքսպանսիային դիմակայելու համար:

Նա նաև բարձր է գնահատել «Իսրայելի և Մարոկկոյի միջև մերձեցման շատ բարձր մակարդակը»։

Ըստ իսրայելական կայքի՝ Մարոկկոյի արտաքին գործերի նախարար Նասեր Բուրիտան հոկտեմբերի 4-ին զգուշացրել է, որ «ոչ պետական դերակատարների կողմից անօդաչու թռչող սարքերի տիրապետումը վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Այս զինված ոչ պետական դերակատարներն իրավական պատասխանատվություն չունեն, նրանք զինաթափման համաձայնագրերի կամ զենքի կիրառման մասին համաձայնագրերի կողմեր չեն՝ ի տարբերություն պաշտոնական կառավարությունների»։

Ըստ նույն կայքի՝ Մավրիտանիայից Պոլիսարիո ճակատի պաշտոնյան հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունը պատրաստվում է անօդաչու սարքեր օգտագործել Մարոկկոյի դեմ։

«i24NEWS»-ը բացահայտել է, թե ինչպես է Ալժիրի Թինդուֆ քաղաքում հիմնված Պոլիսարիո ճակատն աշխատում կազմակերպել փողերի լվացման հսկայական ցանց, որը հիմնված է Իսպանիայում և կապված է Լիբանանի «Հիզբոլլահի» հետ:

Հեռուստաալիքը պարզել է, որ այդ տեղեկությունը ձեռք է բերել՝ օգտվելով արևմտյան հետախուզական անանուն գործակալության զեկույցից, որը գրվել է ֆինանսական հետախույզների կողմից, և Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի ուժերի զեկույցներից: Հեռուստաալիքը հայտնել է, որ անվտանգության հարցերով իր թղթակիցը հայտնաբերել է Ահմեդ Աբդել Ռահմանին՝ որպես «Հավալա»-ի կազմակերպիչ, որը բրոքերների միջոցով գումար փոխանցելու ոչ պաշտոնական միջոց է:

Իսկ ռազմավարական հարցերով ամերիկացի փորձագետ Լևելին Քինգը «Boston Herald»-ում հրապարակված վերլուծության մեջ գրել է. «Իրանը եկել է այն եզրակացության, որ իր ուժը ոչ թե իշխանության համար ուժերի մրցակցության մեջ է, այլ անհավասար պայքարին աջակցելու մեջ, այդ իսկ պատճառով նա մեծ գումար և ժամանակ է ծախսում ահաբեկչության վրա, շատ փող ու ժամանակ է ծախսում բալիստիկ հրթիռների վրա»։

 

Մարոկկոն իրական մտահոգություն է հայտնել այս ինքնաթիռների վերաբերյալ, քանի որ թեև նրանք կարող են չհաղթել պատերազմում, սակայն կարող են վնաս հասցնել տարբեր թիրախների՝ զբոսաշրջային կենտրոններից մինչև ռազմական կայանքներ, մինչև կենսական նշանակության էլեկտրացանցեր և էլեկտրակայաններ:

Ավելացնել նոր մեկնաբանություն