Submitted by H.Aslanyan on
ՌԴ ԱՄՆ

ԱՄՆ-ն առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի շուրջ բանակցություններում. Ուիթքոֆ

ԱՄՆ-ն առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Այս մասին Fox News-ի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը։

Թրամփի բանագնացին հարց են ուղղել՝ արդյոք նա վստահ է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագիր է նախանշվում։ 

«Դուք շատ լավ բառ օգտագործեցիք՝ նախանշվում: Այո, վստահ եմ: Ես արդեն երեք հանդիպում եմ անցկացրել նրա հետ (խմբ.՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին):

Վերջին հանդիպումը տևեց մոտ հինգ ժամ, և սենյակում ներկա էին նաև նրա երկու առանցքային խորհրդականները՝ Յուրի Ուշակովը և Կիրիլ Դմիտրիևը:

Դա արդյունավետ հանդիպում էր:

Ուիթքոֆը հավելել է, որ Սանկտ Պետերբուրգի բանակցություններից հասկացել է, որ «Պուտինը մշտական խաղաղություն է ցանկանում»։ 

Թրամփի հատուկ բանագնացը հակամարտությունների կարգավորման առանցքային խնդիրը համարել է «այսպես կոչված հինգ տարածքները» (խմբ.՝ Ղրիմ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններ), սակայն հավելել է, որ հակամարտությունների կարգավորումը չի սահմանափակվում այսքանով։ 

«Կան նաև անվտանգության արձանագրություններ, կա ՆԱՏՕ-ի (խմբ.՝ Հավաքական անվտանգության պայմանագրի) 5-րդ հոդվածը, դրա հետ կապված շատ մանրամասներ կան: Սա բարդ իրավիճակ է, որի հիմքում իսկապես խնդրահարույց իրադարձություններն են, որոնք տեղի են ունեցել երկու երկրների միջև։ Կարծում եմ, որ մենք, գուցե, կանգնած ենք ինչ-որ բանի շեմին, որն, ընդհանուր առմամբ, շատ կարևոր է աշխարհի համար»,- նշել է նա։

Ուիթքոֆը հավելել է, որ նաև կա հնարավորություն «վերաձևելու» ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շատ լուրջ առևտրային հնարավորությունների միջոցով։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան