Submitted by detq-editor on
Ավստրալիան 60 միլիոն դոլար արժողությամբ «Javelin» հակատանկային հրթիռներ կգնի

Ավստրալիան 60 միլիոն դոլար արժողությամբ «Javelin» հակատանկային հրթիռներ կգնի

Ավստրալիան 60 միլիոն դոլար արժողությամբ «Javelin» հակատանկային հրթիռներ կգնի

Ավստրալիան ԱՄՆ-ից գնելու է 60 միլիոն դոլար արժողությամբ «Javelin» հակատանկային հրթիռներ, հայտնում է «Israel Defense»-ը։

ԱՄՆ պետդեպարտամենտի հաստատած պայմանագիրը նախատեսում է 255 միավոր «FGM-148F Javelin» համակարգերի մատակարարում Ավստրալիային։ Մատակարարը լինելու է «Raytheon Lockheed-Martin Joint Venture Company» պաշտպանական կոնցեռնը։

Հակատանկային համակարգերի գնման նախորդ պայմանագիրն ավստրալացի զինվորականները ստորագրել են 2020 թ.։ Գործարքը նախատեսում էր մոտ 46 մլն դոլար արժողությամբ 200 «Javelin FGM-148E» հրթիռային համակարգի մատակարարում։

Ավելացնել նոր մեկնաբանություն