Submitted by H.Aslanyan on
Կարծիք

Աշխարհի ղեկավարներն արձագանքել են Հնդկաստանի հարվածներին Պակիստանում գտնվող թիրախներին

Հնդկաստանը մայիսի 7-ի վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Պակիստանում գտնվող թիրախների՝ ի պատասխան ապրիլի 22-ին Պահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակման։ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել։ Աշխարհի տարբեր ղեկավարներ արձագանքել են այս զարգացումներին։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հույս հայտնել, որ ամեն ինչ «շատ արագ կավարտվի»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը կաշխատի ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Պակիստանի ղեկավարության հետ՝ խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ։

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը «ցավալի» է անվանել Հնդկաստանի ռազմական գործողությունը Պակիստանում և երկու երկրներին կոչ է արել «զսպվածություն ցուցաբերել և առաջնություն տալ խաղաղությանը և կայունությանը»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը հայտնել է, որ Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Հնդկաստանի ռազմական գործողությունների առնչությամբ և երկու երկրներին առավելագույն զսպվածության կոչ է անում։

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարը դատապարտել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունը, միևնույն ժամանակ մտահոգություն հայտնել, որ ներկայիս իրավիճակը կարող է վերածվել լայնածավալ ռազմական հակամարտության։

Տոկիոն երկու կողմերին կոչ է արել «իրավիճակը կայունացնել երկխոսության միջոցով»։

Իսկ Հնդկաստանում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իսրայելն աջակցում է ինքնապաշտպանության Հնդկաստանի իրավունքին։ Նա նշել է, որ «ահաբեկիչները պետք է թաքնվելու տեղ չունենան անմեղ մարդկանց դեմ իրենց նողկալի հարձակումներից»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան