«Կիպրոսի հարցում քաղաքական որևէ տեսակետ չի փոփոխվել»․ Հունաստանի վարչապետը՝ հույն-թուրքական հարաբերությունների մասին

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Աթենքում հյուրընկալել է Կիպրոսի նորանշանակ ղեկավար Նիկոս Խրիստոդուլիդիսին: Առաջնորդները հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մամուլի ասուլիսի ընթացքում Միցոտակիսը, անդրադառնալով Հունաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է, որ Կիպրոսի հարցում քաղաքական որևիցե տեսակետ փոփոխության չի ենթարկվել: 

«Թուրքիայում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հույն-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը թուլացել է, և այդ շրջանակում բոլոր շփումները միայն նպաստում են դրան։ Հուսով եմ, որ նման զարգացումը դրական ազդեցություն կունենա Կիպրոսի խնդրի համար»,- ասել է Հունաստանի վարչապետը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հունաստանը Թուրքիա էր ուղարկել 22 հոգուց բաղկացած որոնողափրկարարական ջոկատ և հումանիտար օգնություն:

Ավելացնել նոր մեկնաբանություն