Պուտինը հայտնել է «Հյուսիսային հոսքեր»-ում դիվերսիայի վայրի մոտ անհասկանալի ալեհավաքի հայտնաբերման մասին

Պուտինը հայտնել է «Հյուսիսային հոսքեր»-ում դիվերսիայի վայրի մոտ անհասկանալի ալեհավաքի հայտնաբերման մասին

«Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում դիվերսիայի վայրից 30 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է ալեհավաք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով գազատարներում տեղի ունեցած ահաբեկչության մասին, հաղորդում է «Московский комсомолец»-ը։

Ըստ ՌԴ նախագահի` բացառված չէ, որ այն կարող էր օգտագործվել մեկ այլ պայթուցիկ սարքի ակտիվացման համար։ Ինչպես նշել է Պուտինը, ոչ մի «սիրողական» պայթեցնող չէր կարող դիվերսիա անել գազատարում։ Նախագահի խոսքով` դա կարող էր անել միայն պետությունը։

Պուտինն «անհեթեթություն» է անվանել նաև որոշ «ուկրաինացի ակտիվիստների» կողմից դիվերսիայի իրականացման վարկածը։ Նա նշել է, որ դիվերսիայով միայն ԱՄՆ-ն կարող էր շահագրգռված լինել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ավելացնել նոր մեկնաբանություն