Россия, Китай и Иран проведут военно-морские учения в Оманском заливе

Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում

«Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի և այլ երկրների ռազմածովային ուժերն Օմանի ծոցում մարտի 15-ից 19-ը կանցկացնեն «Ծովային անվտանգության գոտի-2023» համատեղ ռազմածովային զորավարժություններ»,- այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժություններին կմասնակցեն Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերը, հրթիռային «Наньнин» կործանիչը: Վերջինս հիմնականում կմասնակցի օդային որոնողական աշխատանքների մշակմանը, ծովում փրկարարական աշխատանքներին, ռազմածովային շքերթի իրականացմանը և զորավարժությունների շրջանակում այլ առաջադրանքների կատարմանը: 

Փետրվարի վերջին Հնդկական օվկիանոսում Ռուսաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել, որոնք տևել են երեք օր: Զինված ուժերը հրետանային կրակ են բացել ծովային թիրախի ուղղությամբ, վերապատրաստվել են պատանդներով գրավված նավն ազատելու, ծովում վթարի ենթարկված նավին և ջրի վրա լողացող անձնակազմին օգնություն ցուցաբերելու համար։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Mektub
Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել
Salmına
Ներկայումս ամենամեծ նպատակներից մեկը «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է․ Սաբինա Սալմանովա