Ռուսաստանը չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից․ Պեսկով
Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԱՄՆ-ի հետ կառուցողական երկխոսությունից և չի հրաժարվում հիմա։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, երկխոսության մեջ երկրներից յուրաքանչյուրը կպաշտպանի իր շահերը, բայց, միևնույն ժամանակ, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել կառուցողական երկխոսությունից և չի հրաժարվում հիմա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ կհանգեցնի անօդաչու թռչող սարքի միջադեպը Վաշինգտոնի հետ հարաբերությունների առումով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը հայտնել էր, որ ամերիկյան «MQ-9 Reaper» հետախուզական անօդաչու թռչող սարքը բախվել է ռուսական «Սու-27» կործանիչի հետ Սև ծովի չեզոք օդային տարածքում և ընկել ծովը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է բախման փաստը և պնդում, որ ԱԹՍ-ն անջատված ռադիոհաղորդիչով թռչելիս է եղել դեպի բռնակցված Ղրիմ։
Ավելացնել նոր մեկնաբանություն