ԿԺԴՀ-ն մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարների հանդիպումից առաջ

ԿԺԴՀ-ն մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարների հանդիպումից առաջ

Այսօր Փհենյանը մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռել է մոտ 1000 կմ: Այս մասին հաղորդում է «Yonhap» գործակալությանը: Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի՝ հրթիռն արձակվել է մեծ անկյան տակ, Փհենյանի Սունանի շրջանից դեպի Ճապոնական ծով, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 07:10-ին (Երևանի ժամանակով 02:10-ին): 

ԿՀ Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել նիստ անցկացնել արձակման կապակցությամբ։ Տոկիոյում կարծում են, որ դա եղել Է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։

Հյուսիսային Կորեայի իրականացրած արձակումն անմիջական վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի կամ նրա դաշնակիցների համար, սակայն մեծացնում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգը, հայտարարել է  Սպիտակ տունը։ Այսօր Տոկիոյում նախատեսված են Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի բանակցությունները։

«Yonhap»-ը նշում է, որ բանակցությունների օրակարգում ամենայն հավանականությամբ մեծ տեղ են զբաղեցնելու Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային սպառնալիքները: Մարտի 13-ին մեկնարկել են ամերիկա-հարավկորեական «Freedom Shield» զորավարժությունները, որոնց ի պատասխան Հյուսիսային Կորեան վերջին օրերին տարբեր հեռահարության հրթիռներ է արձակում:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն