Ուկրաինական ԶՈՒ կորուստները հասել են 100․000-ի․ «Politico»

Ուկրաինական ԶՈՒ կորուստները հասել են 100․000-ի․ «Politico»

Ամերիկացի զինվորականները սպառազինություն են ուղարկում Կիևին և մարզում են Ուկրաինայի ԶՈՒ մարտիկներին արագացված տեմպերով՝ ուշ գարնանը ՌԴ-ի դեմ լայնածավալ հակագրոհին ընդառաջ։ ԱՄՆ ՊՆ ղեկավար Լլոյդ Օսթինն Ուկրաինային օգնություն տրամադրելու հրատապության մասին հայտարարել է մարտի 15-ին տեսակապի միջոցով տեղի ունեցած՝ Ուկրաինայի պաշտպանության բազմազգ կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ։

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ «Ուկրաինան վատնելու ժամանակ չունի», գրում է «Politico»-ն՝ նշելով՝ քանի որ մոտենում է գարունը, ԱՄՆ պաշտոնյաներն ավելի ու ավելի են անհանգստանում Ուկրաինային զինամթերքի, հակաօդային պաշտպանության մատակարարման և փորձառու զինվորների քանակի նվազմամբ: Նշվում է, որ ուկրաինացի զինվորները հիմնական զինամթերքի, այդ թվում՝ ականանետների և հրետանային արկերի սուր պակաս են զգում:

Պարբերականը նշում է, որ բացի դրանից՝ ամերիկացի պաշտոնյաների գնահատականների համաձայն՝ ավելի քան 100․000 ուկրաինացի զինվոր է զոհվել հակամարտության ընթացքում, այդ թվում՝ ամենափորձառուները։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն