Լեհական «ՄիԳ-29» կործանիչները դժվար թե արմատապես փոխեն իրավիճակը ռազմաճակատում. Ուկրաինայի ՌՕՈՒ ներկայացուցիչ

Լեհական «ՄիԳ-29» կործանիչները դժվար թե արմատապես փոխեն իրավիճակը ռազմաճակատում. Ուկրաինայի ՌՕՈՒ ներկայացուցիչ

«Լեհական «ՄիԳ-29» կործանիչները, որոնք շուտով կստանա Կիևը, դժվար թե արմատապես փոխեն իրավիճակը ռազմաճակատում և ամրապնդեն մեր դիրքերը»,- ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Խոսնակը նշել է, որ «ՄիԳ-29»-ի լեհական տարբերակը թեև արդիականացվել է GPS նավիգատորով, կապի և «յուրային-օտար» նույնականացման համակարգով, այնուամենայնիվ, դարձյալ հնացած մեքենա է․ «Օդային գերազանցության հասնելու համար մեզ անհրաժեշտ են բազմաֆունկցիոնալ ժամանակակից ինքնաթիռներ»:

Ավելի վաղ Վարշավան հայտնել էր, որ մոտ օրերս Ուկրաինա կուղարկի «ՄիԳ-29» առաջին 4 կործանիչը: Լեհաստանն այժմ պահեստում ունի ավելի քան 10 նման ինքնաթիռ, դրանց մեծ մասը վերանորոգման փուլում է, որը շուտով կավարտվի: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նշել է. «Դրանք այն ինքնաթիռները չեն, որոնք ժամանակին ստացել ենք ԳԴՀ բանակից: Նրանք դեռևս ակտիվ են մեր ՀՕՊ-ում, բայց դրանց գործածության ժամանակն ավարտվում է»։

Ավելացնել նոր մեկնաբանություն