ԱԹՍ-ի կործանումից հետո ԱՄՆ-ն միջադեպի վայր է ուղարկել նույն մոդելի ևս մեկ անօդաչու թռչող սարք

ԱԹՍ-ի կործանումից հետո ԱՄՆ-ն միջադեպի վայր է ուղարկել նույն մոդելի ևս մեկ անօդաչու թռչող սարք

Սև ծովում իր «MQ-9 Reaper» անօդաչու թռչող սարքի կործանումից հետո ԱՄՆ-ն միջադեպի վայր է ուղարկել նույն մոդելի ևս մեկ անօդաչու թռչող սարք: «CNN»-ի տվյալներով՝ ամերիկացի զինվորականները փորձում են ստուգել անօդաչու սարքի կործանման վայրը և հետևում են սարքի բեկորները գտնելու Ռուսաստանի փորձերին:

Ամերիկյան կողմը վտահեցնում է՝ Ռուսաստանը գտել է անօդաչու թռչող սարքի որոշ մասեր ու բեկորներ:

Պենտագոնը նաև ուշադիր ուսումնասիրում է իր անօդաչու թռչող սարքերի երթուղիները՝ գնահատելու համար, թե ինչպես լավագույնս խուսափել Ղրիմի շրջանում ռուս զինվորականների հետ կոնֆլիկտային իրավիճակներից:

Ավելացնել նոր մեկնաբանություն