Submitted by H.Aslanyan on
Պատրիոտ

Թրամփը Patriot համակարգեր կուղարկի Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինա կուղարկի Patriot զենիթահրթիռային համակարգեր, որոնք անհրաժեշտ են երկիրը պաշտպանելու համար։ Սպիտակ տան ղեկավարը ևս մեկ անգամ դժգոհություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ ասելով, որ նա «գեղեցիկ խոսում է, բայց հետո երեկոյան ռմբակոծում է բոլորին»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել էր ավելի շատ պաշտպանական զենքեր տրամադրել Կիևին՝ Ռուսաստանի կողմից շարունակաբար արձակվող հրթիռները և անօդաչու թռչող սարքերը հետ մղելու համար։

Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ քանի Patriot համակարգ կուղարկի Ուկրաինա, սակայն նշել է, որ դրանց ծախսերը կփոխհատուցի Եվրամիությունը։

«Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք հուսահատորեն ունեն, որովհետև Պուտինն իսկապես շատերին է զարմացրել։ Նա գեղեցիկ խոսում է, իսկ հետո երեկոյան ռմբակոծում է բոլորին։ Բայց այստեղ մի փոքրիկ խնդիր կա։ Դա ինձ դուր չի գալիս»,-;ասել է Թրամփը լրագրողներին Էնդրյուս միացյալ ռազմաբազայում։

«Մենք, ըստ էության, նրանց կուղարկենք շատ առաջադեմ ռազմական տեխնիկայի տարբեր տեսակներ։ Նրանք մեզ 100%-ով կվճարեն դրա համար, մենք այդպես ենք ուզում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Դոնալդ Թրամփը նախատեսում է հուլիսի 14-ին ավելի ուշ հանդիպում ունենալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ քննարկելու իրավիճակն Ուկրաինայում և այլ հարցեր։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան