hjkl

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զորավարժությունները կմեկնարկեն մարտի 20-ին

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն կիրականացնեն «Ssangyong» լայնածավալ դեսանտային զորավարժությունները դաշնակիցների դաշտային զորավարժանքների շրջանակում:

Զորավարժությունները մեկնարկելու են մարտի 20-ին և կտևեն մինչև ապրիլի 3-ը: Դրանց շրջանակում Սեուլը և Վաշինգտոնը կգործարկեն ծովային օդադեսանտային ուժեր, նավեր, ինքնաթիռներ, կործանիչներ, գրոհային ուղղաթիռներ և հարձակողական մեքենաներ:

Զորավարժություններին կմասնակցի բրիտանական ծովային հետևազորի մոտ 40 զինծառայող: Որպես դիտորդներ կմասնակցեն Ավստրալիայի, Ֆրանսիայի և Ֆիլիպինների անձնակազմերը: Այս զորավարժությունները 2018 թվականից հետո առաջին անգամ են տեղի ունենալու, քանի որ Հարավային Կորեայի նախկին նախագահ Մուն Չժե Ինին ձգտում էր միջկորեական մերձեցման:

Հյուսիսային Կորեան արձագանքել է այս զորավարժություններին՝ նշելով, որ  համապատասխան քայլեր կձեռնարկի, եթե ԱՄՆ-ն և Հարավային Կորեան շարունակեն ռազմական ակտիվությունը տարածաշրջանում:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Mektub
Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել
Salmına
Ներկայումս ամենամեծ նպատակներից մեկը «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է․ Սաբինա Սալմանովա