Submitted by H.Aslanyan on
Աբրահամյան

Ադրբեջանը, Իսրայելի հետ սերտ համագործակցության ֆոնին, կարող է միանալ Աբրահամյան համաձայնագրերին

Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնման վերաբերյալ դիվանագիտական քննարկումների ֆոնին քաղաքական աղբյուրը Իսրայելի 7-րդ ալիքին հայտնել է, որ Ադրբեջանը կարող է միանալ համաձայնագրերին՝ հաշվի առնելով Իսրայելի հետ իր լայնածավալ համագործակցությունը։

Աղբյուրի խոսքով՝ դրան հասնելու ճանապարհը, ի թիվս այլ բաների, անցնում է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև մերձեցման սխեմայի միջով։

Այս շաբաթ Միացյալ Նահանգներում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպման և Ադրբեջանի ու Իսրայելի միջև դիվանագիտական և էներգետիկ կապերի մասին։ Քննարկման ընթացքում Դեյնսը հիշատակել է Ադրբեջանի պետական SOCAR ընկերության և Իսրայելի միջև գազի գործարքը՝ նշելով, որ այն կբարձրացնի էներգետիկ անվտանգությունը: Դեյնսը հավելել է, որ Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի հետ և տպավորված է Բաքվի և Թել Ավիվի միջև համագործակցության պատմական խորությամբ:

Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Շապիրոն նույն լսումների ժամանակ բացատրել է, թե ինչու է Ադրբեջանն ունի Աբրահամյան համաձայնագրերին միանալու ներուժ։

«Երբեմն մարդիկ հարցնում են. ինչպե՞ս կարելի է ընդլայնել Աբրահամյան համաձայնագրերը։ Գուցե՞ Ադրբեջանը։ Ադրբեջանը երկար տարիներ դիվանագիտական հարաբերություններ ունի Իսրայելի հետ և առաջատար մուսուլմանական երկրներից մեկն է, որն այդ կապերն ունեցել է դեռևս Աբրահամյան համաձայնագրերի կնքումից շատ առաջ։ Դրանց միանալու ռազմավարական կարևորությունն իսկապես անհերքելի է», – ասել է Շապիրոն։

Միաժամանակ, աղբյուրը պնդում է, որ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի նախագահների միջև մերձեցում է նկատվում։

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի տեսանյութը, որում Ալիևը գովաբանում է իր ամերիկացի գործընկերոջը այն փաստի համար, որ Թրամփը միակ ԱՄՆ նախագահն է, որը պատերազմներ չի սկսել։ Նշվում է, որ Թրամփն առաջին անգամ իր սոցիալական ցանցում հրապարակել է օտարերկրյա նախագահի ելույթ։ Սա անսովոր քայլ է, որը վկայում է երկու ղեկավարների միջև հատուկ կապի մասին։

Կուլիսներում Վաշինգտոնի և Բաքվի միջև հարաբերությունները որոշ ժամանակ է՝ ջերմանում են։ 2025 թվականի առաջին կեսին երկրների միջև առևտուրը կազմել է գրեթե 600 միլիոն դոլար, ինչը 36 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Նշվում է, որ քանի որ ԱՄՆ վարչակազմը վերագնահատում է իր ազդեցությունը Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերը և շարունակում է իրեն դիրքավորել ոչ միայն որպես Իսրայելի գործընկեր, այլև որպես նոր աշխարհաքաղաքական ասպարեզում խաղացող։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան