Չավուշօղլուն Ֆինլանդիայի նախագահի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը

Չավուշօղլուն Ֆինլանդիայի նախագահի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ իր ֆինն գործընկերոջ՝ Պեկա Հաավիստոյի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը։

Այցով Թուրքիայում է գտնվում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն։ Ֆինլանդիայի նախագահի այցը սկսվել է հինգշաբթի Թուրքիայի հարավ-արևելք՝ երկրաշարժերի գոտի այցելությամբ, տեղեկացրել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը։ Սկզբում տեղեկացվել էր, որ Ֆինլանդիայի և Թուրքիայի նախագահների բանակցությունները տեղի են ունենալու Ստամբուլում, բայց ավելի ուշ դրանք տեղափոխվել են Անկարա։

«Ֆինլանդիայի նախագահի այցից առաջ մենք հանդիպեցինք Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Մենք քննարկեցինք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը և շնորհակալություն հայտնեցինք նրանց երկրաշարժերի հետևանքների վերացմանն օժանդակելու համար»,- գրել է Չավուշօղլուն իր թվիթերյան միկրոբլոգում։

Ավելացնել նոր մեկնաբանություն