Կիպրոսն ու Իսրայելը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

Կիպրոսն ու Իսրայելը համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության մասին

Թել Ավիվում Կիպրոսի ազգային գվարդիայի և Իսրայելի զինված ուժերի միջև պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագիր է ստորագրվել։

«Դետք»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Կիպրոսի ազգային լրատվական գործակալությունը։

Կիպրոսի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ երկկողմ պաշտպանական համագործակցության ծրագիրը ներառում է «զգալի թվով իրադարձություններ, որոնք տեղի կունենան ինչպես Կիպրոսում, այնպես էլ Իսրայելում»: Սա, ի թիվս այլ բաների, ներառում է համատեղ զորավարժություններ:

Միաժամանակ Կիպրոսի, Իսրայելի և Հունաստանի զինված ուժերի միջև ստորագրվել է 2023 թվականի եռակողմ համագործակցության ծրագիր, որը վկայում է «երեք երկրների՝ որպես կայունության և անվտանգության գործոնի դերի ամրապնդման մասին Արևելյան Միջերկրականում և դրանից դուրս»:

Ավելացնել նոր մեկնաբանություն