Submitted by H.Aslanyan on
bbb

Ադրբեջանի հետ ստորագրված հռչակագրի ֆոնին Հայաստանն ամրապնդում Է Իրանի հետ հարաբերությունները․ Bloomberg

Այս ամիս Հայաստանը և Ադրբեջանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, ստորագրել են 17 կետից բաղկացած հռչակագիր, որի նպատակն է վերջ դնել երկու հարևանների միջև տասնամյա հակամարտությանը, նշում է Bloomberg-ը։ Հաղորդվում է նաև, որ Իրանի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են մի շարք համաձայնագրեր տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում, ինչպես նաև վերանայել են բեռնափոխադրումների սակագները՝ ընդգծելով տնտեսական ինտեգրումը խորացնելու ձգտումը։ Երկու երկրները պայմանավորվել են Արաքս գետի վրա կառուցել երկրորդ կամուրջը և արդիականացնել գոյություն ունեցող սահմանային տերմինալները։

Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր պատերազմներ են մղել, որոնց հետևանքով 1990-ականների սկզբին զոհվել է ավելի քան 30,000 մարդ, իսկ 2020 թվականի 44-օրյա հակամարտության ընթացքում՝ առնվազն 6,000 մարդ։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կայծակնային ռազմական գործողության արդյունքում լիակատար վերահսկողություն է հաստատել Արցախի նկատմամբ՝ ստիպելով ավելի քան 100,000 հայերի փախչել Հայաստան։ Հայտնում է News.am-ը։

Չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի տեքստը պայմանագրի իրավական ուժ չունի, այն պարտավորեցնում է երկու կողմերին ճանաչել միմյանց ինքնիշխանությունն ու սահմանները, հրաժարվել ապագա տարածքային պահանջներից և արգելում է երրորդ ուժերի ներկայությունը նրանց ընդհանուր սահմանի երկայնքով։

ԱՄՆ-ի աջակցությամբ բանակցությունների ընթացքում «Զանգեզուրի միջանցքը» վերանվանվել է «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) և պետք է գտնվի դեռևս չընտրված մասնավոր ընկերությունների վերահսկողության ներքո։ Այն կմիացնի Ադրբեջանի հիմնական տարածքը Թուրքիայի հետ սահմանակից Նախիջևանի էքսկլավին՝ անցնելով Հայաստանի հարավով։

Չնայած Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ընդհանուր առմամբ, ողջունել է Վաշինգտոնի համաձայնագիրը, այաթոլլա Ալի Խամենեիի գերագույն առաջնորդի օգնականը դատապարտել է առաջարկվող տարանցիկ երթուղին, որովհետև զարգացման բացառիկ իրավունքները պետք է ստանա ԱՄՆ-ը։

Իրանի նախագահը Երևան կատարած այցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծել է, որ տարածաշրջանում առաջնորդությունը պետք է պատկանի կովկասյան պետություններին և որ տարածաշրջանային խնդիրները արտաքին ուժերին հանձնելը միայն կբարդացնի իրավիճակը։

Թեհրանը դեմ է եղել այս երթուղուն նույնիսկ այն ժամանակ, երբ բանակցությունները վարվել են Ռուսաստանի միջնորդությամբ։

Ռուսաստանը զգուշությամբ է ողջունել Թրամփի միջնորդությամբ տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ համաձայնագիրը՝ Հայաստանին հիշեցնելով Եվրասիական տնտեսական միության շրջանակում իր պարտավորությունների մասին։ Ներկայումս ռուս սահմանապահները հայկական զորքերի հետ համատեղ հսկում են հայ-իրանական սահմանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան