Submitted by H.Aslanyan on
Փեզեշքիան

Փեզեշքիանը իսլամական երկրներին կոչ է արել միավորվել Իսրայելի ռեժիմի աղաղակող հանցագործությունների դատապարտման գործում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իսլամական երկրներին կոչ է արել միավորվել Իսրայելի ռեժիմի աղաղակող հանցագործությունների, մասնավորապես՝ Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վրա նրա օդային հարվածի լուրջ և արդյունավետ դատապարտման գործում, ըստ News.am-ի` հաղորդում է Mehr-ը։

 Երեքշաբթի երեկոյան Կատարի էմիր Թամիմ բին Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Փեզեշքիանը խիստ դատապարտել է Իսրայելի ագրեսիան և վերահաստատել Իրանի համերաշխությունը Կատարի հետ։

Փեզեշքիանը  քննադատել է Իսրայելին ընդունված միջազգային նորմերի և իրավական շրջանակների անտեսման համար՝ ընդգծելով, որ նման գործողություններն աջակցում է Միացյալ Նահանգները։

Նա շեշտել է, որ Իսրայելը «ինքնապաշտպանության պատրվակով խաթարում է անվտանգությունը, կայունությունը և խաղաղությունը ամբողջ տարածաշրջանում՝ առանց տատանվելու վայրագություններ կատարելով»։ Նախագահը իսլամական երկրներին կոչ է արել միասնական դիրքորոշում ընդունել այդ խախտումների առնչությամբ՝ հայտարարելով, որ համատեղ դատապարտումն անհրաժեշտ է Իսրայելի ռեժիմի հետագա ագրեսիան կանխելու համար։

Նա ընդգծել է, որ իսլամական երկրների համակարգված արձագանքը կարևոր է շարունակվող հանցագործություններին արդյունավետորեն հակազդելու համար։

Ի պատասխան՝ Կատարի էմիրը նշել է Իսրայելի գործողությունների վերաբերյալ միասնական տարածաշրջանային դիրքորոշման կարևորությունը՝ ընդգծելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի թաքցնում իր ագրեսիան։

Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ վերջերս տեղի ունեցած բանակցությունները ցույց տվեցին ԱՄՆ-ի հրադադարի առաջարկին դրական արձագանքելու պատրաստակամությունը, երբ Իսրայելը հարձակում է սկսում այդ բանակցությունների ընթացքում։

«Նա հույս է հայտնեցլ Իրանի և այլ իսլամական երկրների միջև շփումների շարունակության վերաբերյալ՝ համատեղ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու Իսրայելի վայրագությունները դադարեցնելու համար»,- գրել են իրանական լրատվամիջոցները։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան