Submitted by H.Aslanyan on
Ատոմակայան

Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել

Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ քարոզչական արշավ է սկսել Հայաստանի դեմ։ Թիրախում կրկին Մեծամորի ատոմակայանն է։ Գրում է factor.am-ը։

Ադրբեջանի Environmental Protection First ՀԿ-ների կոալիցիայի՝ «Հայաստանի տարածքում իրականացվող հանքարդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» թեմայով ճեպազրույցի ժամանակ «Ռյուզգար» հասարակական միավորման նախագահ Իսլամ Մուստաֆաևը հայտարարել է, թե «Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»։

 Նա նշել է, թե 1980 թվականից շահագործվող Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, իբր, շարունակում է պոտենցիալ բնապահպանական ռիսկ ներկայացնել՝ սարքավորումների մաշվածության և շահագործման ժամկետի բազմակի երկարաձգման պատճառով։ 

«Նախնական նախագծային շահագործման ժամկետի ավարտից հետո բլոկի շահագործումը սկզբում երկարաձգվել է մինչև 2026 թվականը, այնուհետև սկսվել է շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագիրը՝ սարքավորումների արդիականացմամբ։

 Լուրջ վթարի կամ պաշտպանիչ համակարգերի վնասման դեպքում առկա է ռադիոակտիվ նյութերի՝ շրջակա միջավայր արտանետման վտանգ, այդ թվում՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտման ռիսկ։ Հնարավոր է նաև, որ այդ հետևանքներն ունենան անդրսահմանային բնույթ։ Ուստի ատոմակայանը միանշանակ պետք է փակվի։ Խոսքը միջուկային ռեակտորի մասին է։ Սա շատ վտանգավոր է և մեծ ռիսկերի հետ է կապված։ Մենք ցանկանում ենք, որ դրա փակման վերաբերյալ որոշումները աջակցություն ստանան Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունների կողմից՝ COP17-ի շրջանակում»,- նշել է  Մուստաֆաևը։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մամիկոն
Առողջական խնդիրներ ունեցող 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, որ մոլորվելով անցել է սահմանը, Ադրբեջանում ենթարկվել է դաժան ֆիզիկական խոշտանգումների
Երիտասարդ
2010 թ. Ադրբեջանի տարածքում պատահաբար հայտնված հայ երիտասարդին Բաքվի բանտում խոշտանգել և սպանել են
Նիկոլ
Եթե ադրբեջանցի զինվորը չկրակեր՝ նույն օրը նրան կվերադարձնեինք. Փաշինյան
Ստամբուլ
Ստամբուլում յոթհարկանի շենք է փլուզվել. կան տուժածներ
Բեռ
Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը
Կին
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել
Զինակոչ
ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի
Այց
ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՊՆ ռազմական ոստիկանություն
Իրաք
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդների ջանքերը սառեցված են
Լիտվա
Լիտվան մտադիր է բանակը ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը
Փեզեշքիան
Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան
Լիլիթ
Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ միայնակ մեկնել Բաքու․ Լիլիթ Գալստյան
Սիրիա
Սիրիան կարող է մինչև 20 հազար զինծառայող ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պայքարելու համար․ Axios
Պինակա
Հնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը Հայաստանում
Ադրբեջանցի
3 օր չէին ասում դասալիքի մասին, չէին ուզում քրգործ հարուցեին, որ սուսուփուս գլխացավից հեռու գտնեին ու հետ տային. Գոռ Մադոյան
Չավուշօղլու
Հայ-ադրբեջանական հարաբերություններում անհետ կորած անձանց հարցն ավելի լայն խաղաղության գործընթացի անբաժանելի մաս է․ Չավուշօղլու
ԴՆԹ
Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անձանց տվյալների հետ
Ալիև
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը. Ալիև
Դեսպանատուն
ԱՄՆ-ն Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը
Թրամփ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը բավականին շուտ կավարտվի. Թրամփ
Հութի
Հութիները հրթիռներով թիրախավորել են Ադենի օդանավակայանը
Թուրքիա
Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը շուտով կավարտվի
Իրան
Իրանի խորհրդարանում Աբբաս Արաղչիին իմպիչմենթի ենթարկելու օրինագիծ է գրանցվել
Նիկոլ
Ես դրա համար պատասխանատվություն եմ կրում. Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին
Զորք
Թուրքիան զորք կուղարկի Սաուդյան Արաբիա
Պուտին
Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում. Ուշակով
Նիկոլ Փաշինյան
Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
Կոս
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս
Տաթևիկ
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մեկ տարի անց ադրբեջանցի պատգամավորը Հայաստանին սպառնում է նոր պատերազմով. ադրբեջանագետ