Submitted by detq-editor on
Հայաստանը փորձում է խաբել միջազգային կազմակերպություններին. Սամադ Սեյիդով

Հայաստանը փորձում է խաբել միջազգային կազմակերպություններին. Սամադ Սեյիդով

Հայաստանը փորձում է խաբել միջազգային կազմակերպություններին. Սամադ Սեյիդով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը ելույթ է ունեցել կազմակերպության ձմեռային նստաշրջանում, որում հայտարարել է, որ «Հայաստանը փորձում է խաբել միջազգային կազմակերպություններին»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Սեյիդովը նշել է, որ երկու տարի առաջ Ադրբեջանն այսպես կոչված «օկուպացիայից ազատագրել է իր տարածքները և վերականգնել արդարությունը»։ Նրա խոսքով՝ նախորդ երկու տարում Ադրբեջանն ամեն ինչ արել է խաղաղություն հաստատելու համար, սակայն հայկական կողմը «մշտապես փորձում է խաբել միջազգային կառույցներին՝ օգտագործելով «Լաչինի միջանցքի շրջափակում» արտահայտությունը»։

 

«Նրանք դա անում են, քանի որ գիտակցում են, որ կորցրել են իրենց իշխանությունը»,- ասել է Սեյիդովը:

 

Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ չնայած «օկուպացիայից տարածքների ազատագրմանը՝ մարդիկ չեն կարող վերադառնալ հայրենի հողեր Հայաստանի կողմից դրված ականների պատճառով»։

 

Վերջինս նաև ասել է, որ «Հայաստանը չի կարող հանդիպել ադրբեջանցիների հետ և քննարկել տարածաշրջանի ապագան»։ «Փոխարենը սադրում են Ղարաբաղում ապրողներին։ Հիմա Ռուբեն Վարդանյանին բերում են Ղարաբաղ։ Այդ անձը գտնվում է բազմաթիվ հաստատությունների պատժամիջոցների տակ»,- հայտարարել է նա։

 

Սեյիդովը Հայաստանին խորհուրդ է տվել Ադրբեջանի հետ միասին մտածել տարածաշրջանում կայուն խաղաղության մասին, այլ ոչ թե «աղերսել միջազգային կազմակերպություններին»։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն