Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների ներկա իրավիճակը
Հունիսի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի միջև։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա իրավիճակը և հեռանկարները։
Կարևորվել են երկկողմ և տարածաշրջանային կապերի մի շարք ուղղություններում, այդ թվում՝ տնտեսական և տրանսպորտային ծրագրերի շուրջ երկու երկրների համապատասխան կառույցների և պաշտոնատար անձանց միջև բանակցություններն ու փոխադարձ շփումները:
Դրա հետ մեկտեղ ընդգծվել է բանակցությունների շարունակման և երկկողմ օրակարգի հարցերի շուրջ դրանց լուծման կարևորությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ և տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ։
Ավելացնել նոր մեկնաբանություն