Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին խաղաղ կարգավորմանը նպաստելու համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ՌԴ-ում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի բարձրացրած ապստամբության խաղաղ ճանապարհով կարգավորմանը նպաստելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Պուտինն ասել է երկրի բնակչությանն ուղղված իր տեսաուղերձում։
«Երախտապարտ եմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին՝ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն իր ջանքերի և իր ներդրման համար»,- հայտարարել է նա։
ՌԴ առաջնորդը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել երկրի ռազմական, իրավապահ և հետախուզական մարմիններին, ինչպես նաև ապստամբության հետևանքով զոհված օդաչուներին, որոնք կանգնել են ապստամբների ճանապարհին։
«Շնորհակալ եմ մեր բոլոր զինվորականներին, իրավապահներին, հատուկ ծառայություններին, որոնք կանգնեցին ապստամբների ճանապարհին, հավատարիմ մնացին իրենց պարտքին, երդմանը և իրենց ժողովրդին: Զոհված հերոս օդաչուների խիզախությունն ու անձնազոհությունը փրկեցին Ռուսաստանը ողբերգությունից, որի հետևանքները կործանարար կլինեին»,- նշել է նա։
#Դետքի_հետագծով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների արդյունքում Եվգենի Պրիգոժինը համաձայնվեց դադարեցնել ապստամբությունը՝ փոխարենը ստանալով անվտանգության երաշխիքներ։ ՌԴ նախագահը բարձր է գնահատում Լուկաշենկոյի միջնորդությունը, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել արյունահեղությունից։
Ավելացնել նոր մեկնաբանություն