DETQ

Ֆրանսիան պետք է խուսափի միջամտողական հայտարարություններից․ Քանաանի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին Ֆրանսիայի իշխանություններին խորհուրդ է տվել խուսափել Իրանի հասցեին ուղղված մեղադրանքներից և միջամտողական հայտարարություններից: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Քանաանին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Իրանցի պաշտոնյան միևնույն ժամանակ Ֆրանսիային հորդորել է կիրառել Պարսից ծոցի ճիշտ անվանումը։ 

«Եթե Ֆրանսիայի ԱԳՆ-ն նկատի ունի Պարսից ծոցը, ապա պետք է կիրառի այդ տարածաշրջանի ճիշտ, պատմական և միջազգային անվանումը։ Պարսից ծոցից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ֆրանսիային խորհուրդ է տրվում խուսափել Իրանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց և միջամտողական հայտարարություններից»,- գրել է նա։

Նշենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Պարսից ծոցի տարածաշրջանում սրընթաց զարգացումների և Իրանի կողմից շարունակվող անկայունության պայմաններում ԵՄ-ն պետք է ավելի մեծ ներկայություն ունենա այս տարածաշրջանում։

#Դետքի_հետագծով

Պաշտոնական հայտարարության մեջ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը «Պարսից ծոց» տերմինի փոխարեն կիրառել է «Ծոց» տերմինը, որն առաջացրել է իրանական կողմի դժգոհությունը։ Պարսից ծոցի շրջանն աշխարհաքաղաքական տեսանկյունից չափազանց կարևոր է նավթի հարուստ պաշարներով, նաև հենց այս պատճառով արևմտյան երկրները հրաժարվում են «Պարսից ծոց» ձևակերպումը կիրառելուց։

Ավելացնել նոր մեկնաբանություն