Ֆինլանդիան հնարավոր է ՆԱՏՕ-ին անդամակցի առանց Շվեդիայի
Ֆինլանդիան հնարավոր է ՆԱՏՕ-ին անդամակցի առանց Շվեդիայի
«Մենք պետք է ճիշտ գնահատենք ստեղծված իրավիճակը. արդյոք կա՞ Շվեդիային երկարաժամկետ հեռանկարում առաջ գնալուն խանգարող հանգամանք», - «Yle» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։
Դատապարտելով Ղուրանի այրումը՝ Շվեդիայի ղեկավարները պաշտպանել են իրենց երկրի ազատ խոսքի լայն սահմանումը: Հաավիստոնի խոսքով, Շվեդիայում հակաթուրքական ցույցերն ակնհայտորեն արգելակել են Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից անդրատլանտյան ռազմական դաշինքին միանալու դիմումների առաջընթացը և մեղադրել ցուցարարներին Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգության հետ խաղալու մեջ, քանի որ այդ գործողությունները Թուրքիային ուղղված սադրանք են։
Ավելացնել նոր մեկնաբանություն