Իսպանիան տանկեր և զրահատեխնիկա կուղարկի Ուկրաինա
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, որը Կիև էր մեկնել Եվրամիությունում նախագահությունը ստանձնելու առաջին օրը, այցի շրջանակում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ելույթ ունենալով Ուկրաինայի խորհրդարանում՝ Սանչեսն ավելի ուշ այցելել է զինվորական հոսպիտալ։
Նա ասել է, որ իրենք Ուկրաինա կուղարկեն 4 «Leopard» տանկ, զրահամեքենա և դաշտային հոսպիտալ՝ վիրահատություն կատարելու հնարավորությամբ, ինչպես նաև 55 միլիոն եվրո օգնություն կտրամադրեն Ուկրաինային։
Նշելով, որ ԵՄ խաղաղության հիմնադրամի օգնությունը կշարունակվի, որպեսզի Ուկրաինան ունենա անհրաժեշտ ռազմական նյութեր, Սանչեսն ասել է. «Ուկրաինան եվրոպական է ոչ թե իր աշխարհագրական դիրքով, այլ բարոյական և հոգևոր նվիրվածությամբ»:
Հիշեցնենք, որ Իսպանիան անցած ապրիլին 6 «Leopard» տանկ է ուղարկել Ուկրաինա։
Ավելացնել նոր մեկնաբանություն