Չինաստանին զայրացրել է ԱՄՆ-ի ռազմական նոր վաճառքը Թայվանին
ԱՄՆ վարչակազմը հայտնել է, որ մոտ 440 միլիոն դոլարի զինամթերք և նյութատեխնիկական աջակցություն կտրամադրի Թայվանին, որը Չինաստանի հետ հակամարտության մեջ է։
Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ Պետդեպարտամենտը թույլատրել է կղզում կառավարության պահանջած երկու ռազմական վաճառք:
Ըստ հայտարարության՝ ծրագրվում է Թայվանին մատակարարել 332.2 միլիոն դոլար արժողությամբ 30 միլիմետր տրամագծով զրահաթափանց զինամթերք, 108 միլիոն դոլար արժողությամբ ռազմական մեքենաների և տեխնիկայի պահեստամասեր։ Որպեսզի վաճառքը կայանա, անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը, ինչպես նաև Պետդեպարտամենտի թույլտվությունը։
«Վաճառքը կուժեղացնի կղզու դիմադրողականությունը Չինաստանի աճող ռազմական սպառնալիքների և գորշ գոտու մարտավարության դեմ»,- ասվում է Թայվանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ռազմական վաճառքի հաստատումն առաջ է բերել Չինաստանի արձագանքը, որը կղզին դիտարկում է որպես իր տարածքի մաս:
Ավելացնել նոր մեկնաբանություն