hgh

Ադրբեջանի առանձին համազորային բանակում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

Ադրբեջանի առանձին համազորային բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններն անցկացվել են 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին։ 

Ստորաբաժանումները, զորամասերն ու միավորումները տագնապի միջոցով բարձրացվել և դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, բերվել տարբեր աստիճանի պատրաստվածության վիճակի։  Կիրառվել են հրետանային կայանքներ, MLRS, հակաօդային պաշտպանության համակարգեր, ուղղաթիռներ և անօդաչու ինքնաթիռներ։ Իրական մարտին համանման պայմաններում հրամանատարների և մարտական հաշվարկների հմտությունների կատարելագործման նպատակով բանակային ավիացիան կատարել է գործնական թռիչքներ։

Նշենք, որ Նախիջևանի առանձին համազորային բանակն Ադրբեջանի  զինված ուժերի հատուկ ստորաբաժանում է, որի հրամանատարն է Ադրբեջանի Պնախարարի տեղակալ Քերեմ Մուսթաֆաևը: 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն