dwd

Բաքվում քննարկվել է Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը

2023 թվականի անհատական ​​գործընկերության գործողությունների ծրագրի համաձայն՝ Բաքվում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել «փորձագիտական ​​խմբի աշխատանքային հանդիպում»։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ կայքին։

Այցով Ադրբեջանում գտնվող Բրունսումում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ Ստեֆան Ֆիքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչություն:

Վարչությունում կայացած հանդիպմանը փորձագիտական խմբի անդամ Մահիր Բայրամովը խոսել է Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման մասին։

Հանդիպմանը ձեռք է բերվել հաջորդ տարվա գործունեության ծրագրի վերաբերյալ նախնական պայմանավորվածություն։ Ս. Ֆիքսը նշել է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վստահելի գործընկերն է։  

 

Ավելացնել նոր մեկնաբանություն