Submitted by detq-editor on
Ներկայացվել է Ուկրաինայում «Bayraktar TB2»-ի արտադրության գործարանի նախագիծը

Ներկայացվել է Ուկրաինայում «Bayraktar TB2»-ի արտադրության գործարանի նախագիծը

Ներկայացվել է Ուկրաինայում «Bayraktar TB2»-ի արտադրության գործարանի նախագիծը

Ավարտվել է Ուկրաինայում «Bayraktar TB2»-ի արտադրության գործարանի նախագծի աշխատանքը։ Ձևավորվել է նաև ամբողջ անհրաժեշտ իրավական բազան։ Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 24-ին, ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

«Այսօր ձևավորվել է ողջ իրավական դաշտը, ինչպես գիտեք, համապատասխան միջազգային պայմանագիրն արդեն վավերացվել է, կա ընկերություն, որն այժմ գործում է Ուկրաինայում, ավարտվել է նախագծի նախապատրաստումը, գործարանը կսկսի աշխատել առաջիկա երկու տարվա ընթացքում և կսկսի արտադրել ուկրաինական բաղադրիչներով արտադրանք»,- ասել է նա։

Դիվանագետը նաև հիշեցրել է, որ վերջերս «Բայքարի» մշակած անօդաչու կործանիչը՝ ուկրաինական շարժիչով, հաջողությամբ անցել է երկրորդ թռիչքային փորձարկումը։

«Սա վկայում է այն մասին, թե որքան սերտորեն ենք մենք համագործակցում և բերում կոնկրետ արդյունքների, այդ թվում, հուսով եմ, Ուկրաինայի անվտանգության ապագա ամրապնդման համար»,- եզրափակել է Բոդնարը:

Ավելացնել նոր մեկնաբանություն