Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր որոշումը՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով
2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով։ Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Դատարանը վերահաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, հայտնել է, որ 2023 թվականի փետրվարի 22-ի իր որոշումը լրացնելու անհրաժեշտություն այս պահին չկա:
Ավելացնել նոր մեկնաբանություն