«Թուրքիան սպասում է, որ Ռուսաստանը 2025-ին լքի Ղարաբաղը». Էրդողան

Թուրքիայի նախագահը հուլիսի 17-20-ը կմեկնի Սաուդյան Արաբիա, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ)

Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Սաուդյան Արաբիայում, Կատարում և Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք բանակցությունները նախատեսում են նշված երկրների հետ երկկողմ հարաբերությունների բոլոր ձևաչափերի վերանայում տարբեր ոլորտներում, մասնավորապես տնտեսության և ներդրումների ոլորտներում առկա համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների դիտարկում և գլոբալ ու տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակում: Այս շփումներից հետո  Էրդողանը հուլիսի 20-ին կայցելի միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն (ՀԿԹՀ):

Էրդողանը կմասնակցի ՀԿԹՀ-ում կայանալիք պաշտոնական արարողությանը, երկկողմ հարաբերությունները կքննարկի ՀԿԹՀ նախագահ Էրսին Թաթարի հետ, կանդրադառնա  Կիպրոսի հարցի համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումներին։

Ավելացնել նոր մեկնաբանություն