Ադրբեջանն ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության համար հատկացվող ծախսերը

Ադրբեջանն ավելացրել է պաշտպանության և ազգային անվտանգության համար հատկացվող ծախսերը

2023 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի իշխանությունները պետբյուջեից 2 միլիարդ 147.5 միլիոն մանաթ (1 միլիարդ 263.2 միլիոն դոլար) են հատկացրել պաշտպանության և ազգային անվտանգության ֆինանսավորման համար։  

Ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարության՝ բյուջեի բոլոր ծախսերի 15.27%-ն ուղղվել է պաշտպանությանն ու ազգային անվտանգությանը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի ՊՆ-ն, Ադրբեջանի այս տարվա պետբյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերի համար նախատեսված է 6 միլիարդ 54 միլիոն 844.623 մանաթ (3 միլիարդ 561.4 միլիոն դոլար ընթացիկ փոխարժեքով)։

Ավելացնել նոր մեկնաբանություն