Ղազախստանը ծրագրում է թուրքական զրահատեխնիկա ձեռք բերել

Ղազախստանը ծրագրում է թուրքական զրահատեխնիկա ձեռք բերել

Ղազախստանի կառավարությունը մտադիր է թուրքական «Otokar» ընկերությունից գնել 834 միավոր ARMA AFV։ Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնում է «Orda.kz»-ն։

 Ըստ լրատվականի՝ կառավարությունն արդեն պատրաստում է հրամանագիրը։ Ռազմական տեխնիկայի ընդհանուր արժեքը կկազմի մոտ 2 տրիլիոն տենգե (4.4 միլիարդ դոլար):

Նշենք, որ մինչ օրս Ղազախստանում սպասարկվում է թուրքական «Otokar» ընկերության 17 ավտոմեքենա: Դրանք գնվել են 3-4 տարի առաջ։ Բացի դրանից՝ մոտ մեկ տարի է, ինչ փորձարկվում են «Otokar»-ի մշակած TULPAR և ARMA զրահապատ մարտական մեքենաները։

Սպասվում է, որ մոտ ապագայում այդ մեքենաները ծառայության կանցնեն Ղազախստանի բանակում։ Երկրի պաշտպանության փոխնախարար Սուլթան Կամալետդինովը 2022 թվականի դեկտեմբերին նշել է, որ իրենք դիտարկում են ձեռք բերել թուրքական զրահատեխնիկա և անօդաչու թռչող սարքեր՝ նախատեսված երկրի տարածքում նորաստեղծ «Հատուկ նշանակության ուժերի» հրամանատարության համար:

 Փոխնախարարն ընդգծել էր, որ եթե վաճառքն իրականացվի հայտարարված ծավալներով, ապա դա կլինի թուրքական պաշտպանական արդյունաբերության մինչ օրս ամենամեծ արտահանումը։

Ավելացնել նոր մեկնաբանություն