Submitted by detq-editor on
Ադրբեջանը կրակել է Շոշի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ

Ադրբեջանը կրակել է Շոշի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ

Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում է Արցախի ոստիկանությունը։

Ըստ Ոստիկանության՝ այսօր՝ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959 թ.) իրեն պատկանող տրակտորով Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակել են տրակտորի ուղղությամբ։

Զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները, տուժածներ չկան, տեղեկացնում է Ոստիկանությունը՝ նշելով՝ հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Բաքուն հաղորդմանը դեռ չի արձագանքել։

Պաշտպանության բանակը երեկ էլ հաղորդեց, որ ադրբեջանական զինուժն առավոտյան կրակել է Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։

Արցախի Ազգային ժողովի օրեր առաջ հղած ուղերձում նշվում էր՝ հրադադարի ռեժիմը խախտվում է պարբերաբար։

Ավելացնել նոր մեկնաբանություն