ՀՀ տարածքում որևէ միջանցք չի կարող գործել․ Փաշինյանը՝ Էրդողանին
«Մեր դիրքորոշումները չեն փոխվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլիս ասուլիսի ժամանակ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ Իրանի։
«Այդ հայտարարությունից հետո մեր դիրքորոշումները և տպավորությունները կիսել ենք ոչ միայն մեր գործընկեր երկրների հետ, այլև Թուրքիայի հետ։ Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ միջանցք չի կարող գործել։
ՀՀ-ն պատրաստ է ճանապարհների վերաբացմանը, որոնք, ինչպես նշված է վերջին բրյուսելյան հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, պետք է գործի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»,- ասել է Փաշինյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն