Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացի դինամիկան բավականին բարձր է. Բայրամով
«Չնայած բանակցային գործընթացի դինամիկան բավականին բարձր է, սակայն արդյունքները որոշակիորեն ցածր են դինամիկայից։ Բայց, ընդհանուր առմամբ, ճիշտ չէ ասել, որ դրական արդյունք չկա»,- Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս մասին ասել է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հետ եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ։
Նա նշել է, որ վերջին անգամ ԱԳ նախարարները հանդիպել են մոտ երկու ամիս առաջ, և դրանից հետո տարբեր մակարդակներով բազմաթիվ հանդիպումներ ու շփումներ են եղել։
Ավելացնել նոր մեկնաբանություն