Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ապատեղեկատվություն է տարածում
Ստացված տեղեկություններով՝ Հայաստանը ծրագրում է հերթական դիվերսիան՝ հուլիսի 26-ին «Բերձոր» (խմբ․) պետական սահմանային անցակետի հակառակ կողմից մուտքի մոտ կազմակերպելով տարբեր մեքենաների հավաքագրում։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը։
«Կոչ ենք անում հայկական կողմին զերծ մնալ սադրանքին ուղղված գործողություններից, որոնք ծառայում են իրավիճակի սրմանը։ Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ հնարավոր սադրիչ գործողությունների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է հայկական կողմի վրա»,- նշված է տեղեկատվության մեջ։
Նշենք, որ սա ապատեղեկատվություն է։
#Դետքի_հետագծով
Ադրբեջանը, հավատարիմ իր որդեգրած քաղաքականությանը, շարունակում է խեղաթյուրել իրականությունը և անհիմն մեղադրել հայկական կողմին։ Ադրբեջանը ագրեսիվ հայտարարություններ է անում, մեղադրում մի շարք կառույցներին՝ ի նպաստ հայկական կողմին աշխատելու համար՝ արդարացնելով իր կողմից կատարված սադրանքները:
Ավելացնել նոր մեկնաբանություն