Submitted by detq-editor on
Բրիտանիայում առաջարկել են Լեհաստանում զենքի գործարան կառուցել՝ Ուկրաինային օգնելու համար

Բրիտանիայում առաջարկել են Լեհաստանում զենքի գործարան կառուցել՝ Ուկրաինային օգնելու համար

Բրիտանիայում առաջարկել են Լեհաստանում զենքի գործարան կառուցել՝ Ուկրաինային օգնելու համար

Պաշտպանության կոմիտեի նախագահ Թոբիաս Էլվուդն առաջարկել է Լեհաստանում կառուցել «զենքի խոշոր գործարան»՝ օգնելու Ուկրաինային հաղթել Ռուսաստանի հետ հակամարտությունը: Այս մասին գրում է «The Telegraph»-ի բրիտանական հրատարակությունը։

Էլվուդի խոսքով` Ուկրաինայի սպառազինության պաշարները սպառվում են, իսկ Արևմուտքից զենքի և զինամթերքի մատակարարումն այժմ անհուսալի է: Հետևաբար, Լեհաստանում գործարանը կարող է օգնել Ուկրաինայի զինված ուժերին դառնալ ավելի անկախ:

Նա հիշեցրել է Թայվանում միկրոչիպերի գործարանը, որը բացվել էր ԱՄՆ-ի կողմից՝ վախենալով, որ կղզին կարող է անջատվել մատակարարումներից: Գործարանի ստեղծման շուրջ բանակցություններն արդեն սկսվել են։ Մեծ Բրիտանիան կարող է առանցքային դեր խաղալ այս նախագծում։

«Եկեք նույնն անենք Ուկրաինայի հետ, որպեսզի նրանք կարողանան գնել իրենց սեփական սարքավորումները՝ ըստ իրենց բնութագրերի, հնարավոր է՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին», - ասել է Էլվուդը:

Ավելի վաղ գերմանացի քաղաքական գործիչ, Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ), Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության նախագահ Մանֆրեդ Վեբերն առաջարկել էր Եվրամիությունում «պատերազմական տնտեսություն» մտցնել։

Ավելացնել նոր մեկնաբանություն