Բլինքենը զրուցել է Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝խոր մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վատթարացող իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին ամերիկացի պաշտոնյան գրառում է արել թվիթերյան իր էջում։
«Երեկ խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական պայմանների առնչությամբ մեր խոր մտահոգությունը հայտնելու համար։Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։
Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին ևս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խոսելով Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժվելու անհրաժեշտության մասին:
Ավելացնել նոր մեկնաբանություն