werwat4

«Բաքուն կարող է Լաչինի միջանցքում անել այն, ինչ անհրաժեշտ է համարում». Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Բաքուն իրավունք ունի Բերձորի միջանցքում ձեռնարկելու այն քայլերը, որոնք անհրաժեշտ է համարում:

«Ինչպես գիտեք, Լաչինի միջանցքն Ադրբեջանի տարածքն է, ուստի Բաքուն ձեռնարկում է այն միջոցները, որոնք անհրաժեշտ է համարում, դա իր ինքնիշխան իրավունքն է։ Միջանցքով կարող են անցնել նրանք, ում դա անհրաժեշտ է` բժշկական նկատառումներից ելնելով, բեռների լայնածավալ փոխադրումների համար հատկացվել են նաև այլ երթուղիներ։ Հաշվի առնելով այս բոլոր գործոնները՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանին քննադատելու համար ոչ մի իրական հիմք չկա»,- Անկարայում հայտարարել է Ֆիդանը։

Նա նշել է, որ առաջին հերթին պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի Բաքվի և Երևանի միջև, որպեսզի ապահովվեն Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում կայունության ապահովումը: Այս համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը։

Հիշեցնենք` 2022-ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Բերձորի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Ավելացնել նոր մեկնաբանություն