Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Իրանը մտադիր են ստեղծել միջազգային տրանսպորտային միջանցք
Ուզբեկստանի տրանսպորտի ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները տեսակոնֆերանսի ժամանակ քննարկել են միջազգային տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագրի ստորագրման հետ կապված հարցեր, հայտնում է «Trend»-ը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի կառավարությունների միջև միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումն արագացնելու հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև Իրանի տարածքով միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի վճարների նվազեցման հնարավորությանը և իրանական Բանդար Աբբաս ու Չաբահոր նավահանգիստներն արտահանման և ներմուծման բեռների փոխադրման համար օգտագործելուն։
Ավելացնել նոր մեկնաբանություն