Submitted by detq-editor on
Թուրքական «Baykar» ընկերությունը երկու մարտական անօդաչու թռչող սարք է նվիրել Ուկրաինային

Թուրքական «Baykar» ընկերությունը երկու մարտական անօդաչու թռչող սարք է նվիրել Ուկրաինային

Թուրքական «Baykar» ընկերությունը երկու մարտական անօդաչու թռչող սարք է նվիրել Ուկրաինային

Ուկրաինան թուրքական «Baykar» պաշտպանական ընկերությունից ստացել է երկու «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք։ Այս մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «Baykar»-ն անվճար անօդաչու սարքեր է հանձնել՝ օգնելու Ուկրաինայի զինված ուժերին և Ուկրաինայի ժողովրդին պաշտպանվել ռուսական զորքերից։

«Մենք անսահման երախտապարտ ենք «Baykar»-ին մեր պետության համար ամենածանր ժամանակներում անզիջում և մշտական ​​աջակցության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելացնել նոր մեկնաբանություն