Ալիևը մեղադրել է Եվրոպային անջատողականության դեմ պայքարում չաջակցելու մեջ

Ալիևը մեղադրել է Եվրոպային անջատողականության դեմ պայքարում չաջակցելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպան և Արևմուտքը միավորվել են՝ օգնելու Ուկրաինային անջատողականության դեմ պայքարում, սակայն Ադրբեջանի դեպքում անջատողականության դեմ պայքարին այլ կերպ են վերաբերում։

«Այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են Եվրոպան և Արևմուտքը միավորվել՝ օգնելու Ուկրաինային անջատողականության դեմ պայքարում։ Ինչո՞ւ են մեր դեպքում ուրիշ կերպ վերաբերում անջատողականության դեմ պայքարին։ Ինչո՞ւ է արևմտյան շրջանակների և քաղաքական գործիչների կողմից Վրաստանի մոտեցումն անջատողական շրջանների նկատմամբ լիովին ըմբռնված, մինչդեռ կասկածի տակ է դրվում անջատողականությանը վերջ դնելու մեր օրինական ցանկությունը։ Ինչո՞ւ Իսպանիան թույլ չի տալիս Կատալոնիային հանրաքվե անցկացնել, թեև նրանց թիվը 5-6 միլիոն է, իրենք չունենա՞ն իրենց պետությունը, իսկ նույն հայե՞րը, որ պետություն ունեն մեր կողքին։ Ինչո՞ւ պետք է հանդուրժենք անջատողականությունը։ Մենք դա չենք անի»,- ասել է Ալիևը։

Ավելացնել նոր մեկնաբանություն